Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հաքերները #Zoom-ի 500 հազար օգտատերերի հաշիվներ վաճառքի են հանել

11:15, երկուշաբթի, 04 մայիսի, 2020 թ.
Հաքերները #Zoom-ի 500 հազար օգտատերերի հաշիվներ վաճառքի են հանել

Cyble ընկերության կիբերանվտանգության մասնագետները հայտնել են, որ դարքնեթում հաքերների կողմից վաճառքի են հանվել Zoom վիդեոկոնֆերանսի ավելի քան 500,000 կոտրված հաշիվներ, հայտնում է The Sunday Times-ը: Միևնույն ժամանակ, հաշիվները վաճառվել են յուրաքանչյուրը 1 պենս (0,9 ռուբլի) արժեքով, իսկ վաճառողը անձը հանդիսացել է Telegram-ի ռուսախոս մի օգտատեր: Որոշ հաշիվներ պատկանել են Cyble ընկերության հաճախորդներին, ուստի ընկերությունը կարողացել է ճշտել դրանց իսկությունը:
     Հաքերների կողմից տեղադրված տվյալների թվում են եղել էլփոստի հասցեներ, օգտանուններ և գաղտնաբառեր, վիդեոկոնֆերանսների կառավարման PIN կոդեր։

9587 | 0
Facebook