Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էժան մեդիա գրոհ՝ պատրաստված և տարածված «ալբանական» թևին պատկանող ֆեյսբուքյան էջով»․ Ալեն Սիմոնյան

16:25, կիրակի, 19 ապրիլի, 2020 թ.
«Էժան մեդիա գրոհ՝ պատրաստված և տարածված «ալբանական» թևին պատկանող ֆեյսբուքյան էջով»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարածված տեսանյութը հերթական էժան մեդիա գրոհն էր, որը պատրաստվել, տարածվել է «ալբանական» թևին պատկանող ֆեյսբուքյան էջով: Այն հերթական անգամ ի ցույց դրեց իրական անճարության աստիճանը: Ծախսված գումարները չեն կարող օգնել թալանչի մարդասպանից «խեռոս» կերտել, իսկ վարչապետ Փաշինյանի նկատմամբ հայ ժողովրդի սերը և հարգանքը չի հաջողվի ոչնչացնել, ինքը մարդկանցից մեկն է: Մարդկանց, ում դուք այդպես էլ չկարողացաք ճանաչել: Տարածված տեսանյութը հակառակ ազդեցությունն ունեցավ, իսկ ձեզ համար պատասխանատվությունից փրկության միակ ձևը գնալ և «Հայր մերը», այնուամենայնիվ, սովորելն է»:

11114 | 1
Facebook