Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիդերլանդներում #COVID_19 կորոնավիրուսից մահանում է ամեն 10-րդը. #Korrespondent

16:55, երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.
Նիդերլանդներում #COVID_19 կորոնավիրուսից մահանում է ամեն 10-րդը. #Korrespondent

Նիդերլանդներում կորոնավիրուսով հոսպիտալացվածների թիվը նվազում է: Ներկա պահին Նիդերլանդներն աշխարհում զբաղեցնում է 12-րդ տեղը՝ կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թվով: Վարակակիր է համարվում 18 հազար մարդ: Միևնույն ժամանակ մահացությունը կազմում է մոտ 10 տոկոս: Նիդերլանդները հետևում են կորոնավիրուսի դեմ պայքարի Շվեդիայի օրինակին․ երկար ժամանակ երկրում որևէ սահմանափակում չի կիրառվել, բոլոր սահմանափակումները եղել են առաջարկների տեսքով:

Մարտի կեսերին իշխանությունները փակեցին դպրոցները, ռեստորանները և մարդաշատ վայրերը: Ամսվա վերջին սահմանափակումներն սկսեցին խստացվել, բայց որևէ մեկին չի արգելվում տնից դուրս գալ, պարզապես անհրաժեշտ է պահպանել սահմանված հեռավորությունը:

Ըստ Նիդերլանդների հանրային առողջության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի գլխավոր վիրուսաբան Յապ վան Դիսսելի՝ «կոլեկտիվ իմունային համակարգի մշակման» համար անհրաժեշտ է, որպեսզի բնակչության 50–60%-ը հիվանդանա կորոնավիրուսով: Իմունոլոգներն այս ցուցանիշի հիման վրա հաշվարկել են, որ այս դեպքում Նիդերլանդներում կմահանա 40-ից 80 հազար մարդ:

8456 | 0
Facebook