Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղավիացիայի կոմիտեն հանդես կգա պարզաբանմամբ». վարչապետի մամուլի քարտուղար

12:20, շաբաթ, 04 ապրիլի, 2020 թ.
«Քաղավիացիայի կոմիտեն հանդես կգա պարզաբանմամբ». վարչապետի մամուլի քարտուղար

Ապրիլի 3-ին տեղեկատվություն տարածվեց, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը լիցենզիայից զրկել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին: Սակայն հետո նշվեց, որ խոսքը ոչ թե լիցենզիայից զրկելու, այլ փետրվարին անցկացված ստուգումների մասին է:

MAMUL.am-ը վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանից փորձեց պաշտոնական պարզաբանում ստանալ, թե խոսքն ինչի՞ մասին է, կառավարությունը հարցը քննարկե՞լ է, կամ եթե ոչ, քննարկելո՞ւ է:
     Մամուլի քարտուղարն ասաց. «Քաղավիացիայի կոմիտեն հանդես կգա պարզաբանմամբ, որն ամեն ինչ իր տեղը կդնի: Եկեք սպասենք պարզաբանմանը: Եթե դրանից հետո հարցեր կծագեն, ես կպատասխանեմ»:
     Ճշգրտող հարցին, թե այնուամենայնիվ, կառավարությունը կամ ՀՀ Քաղավիացիան Միջազգային ավիացիոն կազմակերպությունից համապատասխան փաստաթուղթը մինչ կորոնավիրուսի շրջա՞նն է ստացել, թե՞ դրանից հետո, Մ. Գևորգյանը նշեց. «Կառավարությունը որևէ փաստաթուղթ չի ստացել, սպասենք Քաղավիացիայի պարզաբանմանը»:

10148 | 1
Facebook