Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Այս վարակը մեզ հետ կապրի ընդմիշտ». Ալեքսանդր Լուկաշև

21:25, երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.
«Այս վարակը մեզ հետ կապրի ընդմիշտ». Ալեքսանդր Լուկաշև

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրադրությունը կարող է կայունանալ միայն տարիներ անց, այս մասին հայտարարել է ՌԴ Սեչենի բժշկական մակաբույծաբանության, արևադարձային և վարակիչ հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշևը:

Վիրուսաբանը նկատել է, որ այլևս անհնար է դադարեցնել կորոնավիրուսի ատիպիկ թոքաբորբի սցենարը: «Ամենայն հավանականությամբ, այս վարակը մեզ հետ կապրի ընդմիշտ: Այն չի լքի մարդկային պոպուլյացիան և չի թուլանա, սակայն կդադարի հանրության համար վտանգավոր լինել: Իրավիճակի կայունացման համար մի քանի տարի կպահանջվի»,- ասել է նա:

Մասնագետը նաև ենթադրել է, որ առաջիկայում Չինաստանում կսկսվի կորոնավիրուսի երկրորդ բռնկումը: «Իհարկե, այնտեղ կարողանում են պայքարել, կարողանում են կասեցնել, սակայն Չինաստանը շարունակում է ապրել վառոդի տակառի վրա»,- եզրահանգել է Լուկաշևը:

16454 | 0
Facebook