Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ նավթային դաշինք կստեղծի․ #WSJ

16:10, շաբաթ, 21 մարտի, 2020 թ.
Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ նավթային դաշինք կստեղծի․ #WSJ

ԱՄՆ էներգետիկայի նախարարության պաշտոնյաները հորդորում են նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ կազմել դաշինք Սաուդյան Արաբիայի հետ՝ նավթի գների կայունացման համար: Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ծրագրի կողմնակիցները թերթին հայտնել են, որ նման որոշումը կչեզոքացնի նավթի գների լուրջ անկումը: Բացի այդ, դա կարող է թուլացնել Սաուդյան Արաբիայի գործընկերությունը Ռուսաստանի հետ և ուժեղացնել նրա համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ:

Թերթը նշում է, որ ԱՄՆ պաշտոնյաները քննարկում են համագործակցության մի քանի տարբերակներ: Համաձայն առաջին տարբերակի՝ ԱՄՆ իշխանությունները չեն համակարգելու նավթի արդյունահանումը։ Մեկ այլ տարբերակի համաձայն՝ Միացյալ Նահանգները կարող է Սաուդյան Արաբիային տրամադրել իրավական երաշխիքներ՝ նավթի շուկայում իր գործունեության համար:

10088 | 0
Facebook