Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բրազիլիայի նախագահը հրապարակել է կորոնավիրուսի իր թեստի արդյունքները

22:00, ուրբաթ, 13 մարտի, 2020 թ.
Բրազիլիայի նախագահը հրապարակել է կորոնավիրուսի իր թեստի արդյունքները

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսանորուն կոչ է արել չհավատալ ֆեյք լուրերին: Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտարարել էին, թե Բրազիլիայի նախագահը վարակված է COVID-19 կորոնավիրուսով:

Լաբորատոր հետազոտությունները կորոնավիրուսի առկայություն չեն հայտնաբերել Բոլսանորուի մոտ: Թեստի բացասական արդյունքների մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Հավելենք, որ համացանցում լուրեր էին տարածվում, որ Բրազիլիայի նախագահի տիկինը ևս, իբրև թե, վարակվել է ամուսնուց, այնինչ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օրերս նրա հետ սերտ շփումներ է ունեցել:

25663 | 0
Facebook