Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիայի նախագահը և նրա կինը կորոնավիրուսի թեստ են հանձնել

10:15, ուրբաթ, 13 մարտի, 2020 թ.
Բրազիլիայի նախագահը և նրա կինը կորոնավիրուսի թեստ են հանձնել

ԱՄՆ այցի ընթացքում Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն և նրան ուղեկցող պատվիրակությունը նոր կորոնավիրուսի թեստ են հանձնել, երբ նախագահի պատվիրակության բարձրաստիճան պաշտոնյայի մոտ հաստատվել է վարակը: Այս մասին հաղորդել է G1 պարբերականը:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ բացի նախագահից, ով մարտի 21-ին կդառնա 65 տարեկան, թեստ է հանձնել նրա 37-ամյա կինը՝ Միշելը, ինչպես նաև նրա որդիներից մեկը՝ դաշնային պատգամավոր Էդուարդու Բոլսոնարուն: Ստուգում են անցել նաև պաշտպանության նախարարը` Ֆերնանդու Ազվեդոու-ի-Սիլվան, պետական անվտանգության ղեկավարը` Աուգուստու Հելենուն: Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Էռնեստու Արաուժուն, ով դեռ չի վերադարձել Միացյալ Նահանգներ ուղևորությունից, նույնպես ստուգվելու է վարակի ախտորոշման համար և 14 օր կանցկացնի կարանտինում։
     Արդյունքները պատրաստ կլինեն այսօրվա ընթացքում: Մինչ այդ պետության ղեկավարին խորհուրդ է տրվել չհեռանալ պաշտոնական նստավայրից:

Նշենք, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն օրերս է վերադարձել Բրազիլիայից, ուր հանդիպել էր Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ ու նրան հրավիրել Հայաստան։

9714 | 0
Facebook