Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թոմ Հենքսը և նրա կինը վարակվել են #COVID_19 կորոնավիրուսով

10:10, հինգշաբթի, 12 մարտի, 2020 թ.
Թոմ Հենքսը և նրա կինը վարակվել են #COVID_19 կորոնավիրուսով

Ամերիկացի կինոդերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր, Օսկարի կրկնակի դափնեկիր Թոմ Հենքսը հայտնել է, որ նա ու իր կինը՝ Ռիթա Ուիլսոնը, հիվանդացել են կորոնավիրուսով: «Ողջույն, ընկերներ, Ռիթան և ես հիմա Ավստրալիայում ենք: Մենք մի փոքր հոգնածություն զգացինք, մրսածություն, իսկ ամբողջ մարմնով ցավ կար: Ռիթան ժամանակ առ ժամանակ դողում էր: Որպեսզի ամեն ինչ ճիշտ անենք, մեզ ստուգեցին կորոնավիրուսի թեստի միջոցով, և արդյունքը դրական էր»,- գրել է Հենքսը՝ Twitter միկրոբոլոգի իր էջում:

11551 | 0
Facebook