Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանում երկու մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով

12:50, երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ.
Ադրբեջանում երկու մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով

Ադրբեջանում երկու մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով, նրանցից մեկն Իրանի քաղաքացի է: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի առողջապահության նախարարության ու պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալությանը: Իրանի և Ադրբեջանի քաղաքացիները տեղափոխվել են վարակիչ հիվանդությունների բաժանմունք: Նրանք ժամանել են Իրանի մի շրջանից, որտեղ կորոնավիրուսը տարածված չԷ: «Հիվանդները որևէ մեկի հետ չեն շփվել, երկիր մուտք գործելիս նրանց ջերմությունը մի փոքր բարձր է եղել: Ներկա պահին նրանց առողջության հետ կապված խնդիրներ չկան: Բժշկական հսկողությունը շարունակվում է»,- ասված է հայտարարության մեջ:

8891 | 0
Facebook