Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Diamond Princess զբոսանավում վարակվածների թիվը հասել է 691-ի

21:10, կիրակի, 23 փետրվարի, 2020 թ.
Diamond Princess զբոսանավում վարակվածների թիվը հասել է 691-ի

Ճապոնիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ իր ափերին կայանած՝ կորոնավիրուսով բռնկված Diamond Princess զբոսաշրջային նավում վարակվածության ևս 57 դեպք է գրանցվել: Այսպիսով, կարանտինի մեջ գտնվող այս նավում վարակվածների թիվը հասել է 691-ի: Նրանց թվում կան ինչպես ուղևորներ, այնպես էլ անձնակազմի անդամներ: Կիրակի օրվա երեկոյի դրությամբ ծանր է 36-ի վիճակը: Հինգշաբթի օրը նավի վրա վարակվածներից երկուսը մահացել էին: Մինչ օրս 969 ուղևոր է լքել նավը:

8330 | 0
Facebook