Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անցյալի ապօրինությունները հնարավոր չի շտկել նոր ապօրինություններով». Ավետիք Չալաբյան

17:50, երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ.
«Անցյալի ապօրինությունները հնարավոր չի շտկել նոր ապօրինություններով». Ավետիք Չալաբյան

«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերի այլ կարևոր իրադարձություննեը կարծես` փոքր-ինչ սքողեցին այն փաստը, որ պաշտոնապես երեկվանից սկսել է «հանրաքվե»-ի քարոզչությունը։ Արդեն հիմա ակնհայտ է, որ երկրի պրակտիկորեն բոլոր քաղաքական ուժերը, բացառությամբ գործող իշխանության ու իր մի երկու սատելիտների, դեմ են այս արկածախնդրությանը, հասկանալով, որ այն երկիրն ընկղմելու է իրավական քաոսի և երկարատև քաղաքական անկայունության մեջ, և կարող է հանգեցնել սահմանադրական կարգի և օրնականության տապալմանը։

Մենք այս հարցում սկզբունքային դիրքորոշում ենք ստանձնել, և համարում ենք, որ անցյալի ապօրինությունները հնարավոր չի շտկել նոր ապօրինություններով։ Այս «հանրաքվե»-ն ապօրինի է, և ոչ միայն մենք նրանում չենք մասնակցելու, այլև կոչ ենք անում բոլոր մեր աջակիցներին՝ ևս չմասնակցել, և դրանով հստակ ուղերձ հղել գործող իշխանությանը»։

4008 | 4
Facebook