Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հաքերները կոտրել են Facebook-ի երկու էջերը Twitter-ում․ #Politico

15:25, շաբաթ, 08 փետրվարի, 2020 թ.
Հաքերները կոտրել են Facebook-ի երկու էջերը Twitter-ում․ #Politico

Հաքերները կոտրել են Facebook-ի երկու էջերը Twitter-ում, այդ մասին հայտնում է Politico պարբերականը: Հայտնի է, որ հաքերները հարձակում են գործել փետրվարի 7-ին: Facebook-ում և Messenger-ում հայտնվել է OurMine խմբին պատկանող այսպիսի գրառում. «Նույնիսկ Facebook-ն է խոցելի հաքերների հարձակումների համար, այնուհանդերձ՝ դրա անվտանգության համակարգն ավելի լավն է, քան Twitter-ինը»:

Գրառումը հետո արագ հեռացվել է: Ընկերությունում խոստովանել են, որ մի շարք կորպորատիվ հաշիվներ կոտրվել են, բայց դրանց մուտքը վերականգնվել է: Twitter-ը նաև հաստատել է, որ Facebook- ի էջերը «կոտրվել են երրորդ կողմի պլատֆորմի միջոցով»:

7633 | 0
Facebook