Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Facebook-ը խոստացել է հեռացնել կորոնավիրուսի «դավադրական տեսությունների» մասին լուրերը

19:45, ուրբաթ, 31 հունվարի, 2020 թ.
#Facebook-ը խոստացել է հեռացնել կորոնավիրուսի «դավադրական տեսությունների» մասին լուրերը

Facebook ընկերությունը հայտարարել է, որ սոցիալական ցանցից կհեռացվեն Չինաստանում 2019-nCoV վիրուսի մասին ցանկացած ապատեղեկատվություն, գրում է РБК-ն: Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ «դավադրության տեսությունների» մասին լուրերը նույնպես կհեռացվեն, ինչը կարող է վնաս հասցնել նրանց, ովքեր հավատում են դրանց: Ընկերությունը վստահեցրել է, որ նաև մտադիր է հեռացնել այն հեշթեգները, որոնք կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկատվություն են տարածում Instagram-ում:

Ընկերությունը խոստացել է նպաստել նորությունների հայտնվելուն, որոնք կլուսաբանեն հիվանդության տարածման հետ կապված նախազգուշական միջոցներն, ինչպես նաև այն մասին, թե ինչ են անում բժիշկներն իրավիճակը շտկելու համար:

8345 | 0
Facebook