Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կուտոյանն ակնարկել էր, որ ապրել չի ուզում. «Հրապարակ»

09:40, չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.
Կուտոյանն ակնարկել էր, որ ապրել չի ուզում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահվան հետ կապված՝ մեզ ասացին, որ նա Լոնդոնից վերադառնալուց հետո ընկճված, դեպրեսիվ վիճակում է եղել, ինչը նկատել են հարազատները: Մի առիթով նա կնոջն ասել է․ «Ինձ անպետք մարդ եմ զգում», անգամ ակնարկել է, որ ապրել չի ուզում: Վերջին անգամ հունվարի 6-ին է տան մեջ կրակել: Պատմեցին, որ կինը, կանխազգալով ամուսնու մտադրությունը, չկրակած փամփուշտները հավաքել պահել է, սակայն նրան հաջողվել է ինչ-որ տեղից նորից փամփուշտ ճարել: Ամեն դեպքում, նրան ճանաչողները տարակուսած են, թե ինչը կարող էր դրդել կայուն բնավորությամբ մարդուն՝ նման քայլի գնալու»:

Մանրամասները՝ թերթի համարում:

11510 | 1
Facebook