Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գյուղացիները լուրջ վնասներ չեն կրում սպանդանոցների օրենքից». Բորիս Մուրազի

02:10, չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ.
«Գյուղացիները լուրջ վնասներ չեն կրում սպանդանոցների օրենքից». Բորիս Մուրազի

Լրագրող, արևելագետ Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գյուղացիները լուրջ վնասներ չեն կրում սպանդանոցների օրենքից։ Հիմա բացատրեմ՝ ինչպես․
     Մսագործները, երբ գյուղացու կենդանին տանում են, անվճար տանում են նաև կենդանու մսեղիքը (սիրթ, թոք, մյուս ներքին օրգանները, անգամ ոտքերը, կաշին)։ Գյուղացին իր անասունը մորթելու համար հիմնականում վճարում է 5-10 հազար դրամ՝ մորթ անողին։ Խնդիրը կարա լինի միայն սպանդանոցների քանակի մասով, բայց դա կարգավորվող խնդիր է։

Մյուս հարցը նա է, որ մսեղիքը, որը մսագործին ապահովում էր 30-40 հազար դրամ հավելյալ օգուտ, մնալու է սպանդանոցներին։ Կարծում եմ, սրան պետք է ուշադրություն դարձնի պետությունը ու ստիպի սպանդանոցներին կա՛մ այդ մսեղիքը տալ գյուղացուն, կա՛մ մորթը իրականացնի անվճար, քանի որ իրենք իրենց եկամուտը ստանում են մսեղիքից»:

4661 | 0
Facebook