Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.

Միջազգային

Քլինթոնի իմպիչմենթի գործով դատախազները կպաշտպանեն Թրամփին

18:00, շաբաթ, 18 հունվարի, 2020 թ.
Քլինթոնի իմպիչմենթի գործով դատախազները կպաշտպանեն Թրամփին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շահերը պաշտպանող փաստաբանների թիմում Սենատի լսումների ընթացքում կընդգրկվեն նախկին դատախազները, ովքեր 1998 թվականին նախագահ Բիլ Քլինթոնի իմպիչմենթի գործով եղել են մեղադրող կողմում։ Այս մասին հայտնում են Politico-ն և The New York Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Ըստ հրապարակումների, իմպիչմենթի քննության ժամանակ Թրամփի ներկայացուցիչների խմբում կլինի փաստաբան և դաշնային նախկին դատավոր Քենեթ Սթարը, ում հետաքննությունը հանգեցրեց 1998-ին նախագահի իմպիչմենթին: Ըստ NYT-ի, Թրամփը կարծում է, որ Սթարը կկարողանա աջակցել իրեն Սենատում լսումների ժամանակ՝ հասկանալով, որ իր դեմ սկսված գործընթացն «ապօրինի է և անարդար»:

Լսումներին նրան կմիանան նաև Ֆլորիդայի նախկին գլխավոր դատախազ Փեմ Բոնդին և փաստաբան Ռոբերտ Ռեյը, ով փոխարինեց Սթարին որպես անկախ փաստաբան Քլինթոնի հետ կապված մեկ այլ գործում, որը վերաբերում էր անշարժ գույքի ներդրումներ հետ կապված խարդախություններին (Քլինթոնին և նրա կնոջը` Հիլարիին, ի վերջո, մեղադրանք չառաջադրվեց՝ բավարար ապացույցների բացակայության հիմքով): Դատական առաջիկա գործի վերաբերյալ Թրամփի հիմնական ջատագովները կլինեն Սպիտակ տան իրավաբանական հարցերով խորհրդական Պետ Չիպոլոնեն, նրա անձնական փաստաբաններ Ջեյ Սեկուլոուն և Ջեյն Սերեն Ռասկինը, ովքեր պաշտպանում էին Թրամփին Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննության ընթացքում՝ ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործով: CNBC-ն նշում է, որ Թրամփի մյուս անձնական փաստաբանը՝ Ռուդի Ջուլիանին, չի միանա փաստաբաններին: ԱՄՆ-ում նա կասկածվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում գործադրելու մեջ։
     Հիշեցնենք, որ 1996 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և Սպիտակ տան 22-ամյա նախկին աշխատակցուհի Մոնիկա Լևինսկու միջև սիրավեպ էր սկսվել: Դրա մանրամասների հանրայնացումից հետո, բարձրացվել էր Քլինթոնին իմպիչմենթ հայտարարելու հարցը։ Սակայն 21-օրյա դատավարության ընթացքում, որն իրականացնում էր Սենատը, նախագահ Քլինթոնն արդարացվեց բոլոր մեղադրանքներից, սակայն դատապարտվեց կեղծ ցուցմունքներ տալու և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Քլինթոնի իրավաբանական գործունեության լիցենզիան սառեցվել էր Արկանզասի, այնուհետ նաև ԱՄՆ բարձրագույն դատարանի կողմից։ Նա նաև տուգանվել էր 90.000 դոլարով՝ կեղծ վկայություն տալու համար:

| | |
2899 | 0
Facebook
COMMENT.am