Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀԿ-Քոչարյան թիմը փորձում է կանխել այդ սցենարը». Դանիել Իոաննիսյան

12:15, երկուշաբթի, 13 հունվարի, 2020 թ.
«ՀՀԿ-Քոչարյան թիմը փորձում է կանխել այդ սցենարը». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները Սահմանադրական դատարանի մասով հետաքրքիր քայլ են մտածել/անում:

Ինչպես գիտեք, ՍԴ այն դատավորները, որոնք առաջիկա շաբաթներում հոժարակամ հրաժարական կտան՝ դրա դիմաց միանգամից կստանան իրենց ստացվելիք աշխատավարձը (ամբողջությամբ): Դատավորների մի մասը հակված են դիմելու այդ քայլին, ինչը հեչ դուր չի գալիս ՀՀԿ-Քոչարյան թիմին, որոնք փորձում են կանխել այդ սցենարը:

Վերջիններս տարբեր մեդիառեսուրսներով ակտիվ լուրեր են տարածում, թե իբր իրավապահները Սահմանադրական դատարանի երկու դատավորների մասին «խիստ անձնական» բնույթի տեղեկություններ են հավաքագրել և այդ կոմպրոմատով ուզում են դատավորներին ստիպեն, որ հրաժարական տան:

Արդյունքում, հրաժարական տված այդ դատավորների մասին հանրությունը կմտածի` «ահա, փաստորեն, սա է լեվիյ գնացող ՍԴ դատավորը»: Որքան էլ որ դա սուտ լինի, որևէ մեկը չի ուզում հանրության կողմից ընկալվել որպես արտաամուսնական կապեր ունեցող:

Հրաժարական պլանավորող ՍԴ դատավորները, բնականաբար, այժմ հուշտ կլինեն այդ քայլին դիմելուց... Նույնիսկ իմանալով, որ իրավապահների կողմից կոմպրոմատ հավաքելու լուրերը կեղծ են:

Հ. Գ. Ես վստահ եմ, որ անձնական կյանքի մասին կոմպրոմատներով որևէ բան ստիպելու իշխանությունները հեռացվել են 2018-ին: Իշխանությունները, որոնք առնվազն իմ ու «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի նկատմամբ դիմել էին այդ քայլին»:

10624 | 0
Facebook