Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Су-57 կործանիչները մարտունակ չեն․ #TheNationalInterest

14:30, կիրակի, 12 հունվարի, 2020 թ.
Су-57 կործանիչները մարտունակ չեն․ #TheNationalInterest

Հինգերորդ սերնդի Су-57 ռուսական կործանիչները մարտունակ չեն և պատրաստ չեն լայնամասշտաբ պատերազմի՝ ԱՄՆ-ի նման բարձր տեխնոլոգիաներով հագեցած մրցակցի հետ, որոնք տիրապետում են F-22 Raptor և F-35 Lightning II կործանիչներին, գրում է The National Interest-ը։

Ռուսական մարտական ինքնաթիռների հիմնական խնդիրների շարքում ամերիկյան ամսագիրը ճանաչել է, մասնավորապես, անբավարար ֆինանսավորումը, նորացված տարբերակների մշակման հետաձգումը, մասսայական արտադրության և շարժիչների երկրորդ փուլի բացակայությունը, ինչպես նաև զինամթերքի թերի համակարգերի առկայությունը և կործանիչների կառավարումը։
     Հրապարակման մեջ նշվում է, որ ներկայում ռուսական ավիացիոն նավատորմն ունի մոտ հազար ինքնաթիռ, որոնց թվում չկա հինգերորդ սերնդի սերիական արտադրության գեթ մեկ կործանիչ, մինչդեռ ամերիկյան օդային նավատորմի մեջ ներառված է մոտ 3000 ինքնաթիռ, ներառյալ՝ հինգերորդ սերնդի հարյուրավոր կործանիչներ:

13244 | 0
Facebook