Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը Սուլեյմանիի մահը համեմատել է պատերազմ հայտարարելու հետ

16:45, շաբաթ, 04 հունվարի, 2020 թ.
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը Սուլեյմանիի մահը համեմատել է պատերազմ հայտարարելու հետ

ԱՄՆ զորքերի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը համարժեք է պատերազմ հայտարարելուն։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին, գրում է CNN-ը:
     «Մենք պարզապես չենք կարող անտեսել տեղի ունեցածը: Նրանք (խմբ․՝ ԱՄՆ) սկսեցին պատերազմը՝ ահաբեկչական գործողություն կազմակերպելով մեր ավագ գեներալներից մեկի դեմ: Մենք պարտավոր ենք գործել և կգործենք»,- հայտարարել է դիվանագետը:
     Դիվանագետը նշել է, որ ռազմական գործողություններին պետք է պատասխանել հայելային եղանակով: Նա չի մանրամասնել պատասխան գործողությունները:
     Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Բաղդադում սպանված գեներալ Ղասեմ Սուլեյմանին պատասխանատվություն է կրում միլիոնավոր մարդկանց մահվան համար, այդ թվում Իրանում՝ ցուցարարների։ Այս մասին Թրամփը գրել է իր թվիթերյան էջում։

9744 | 0
Facebook