Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տարվա ամենահարուստ ռուսաստանցի գործարարները․ #Bloomberg

23:30, երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2019 թ.
Տարվա ամենահարուստ ռուսաստանցի գործարարները․ #Bloomberg

Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալների համաձայն, վերջին չորս տարվա ընթացքում 529 միլիարդ դոլարով ավելի են հարստացել ռուսաստանցի գործարարները՝ ընդգրկվելով աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում:
     Աղյուսակը կազմվել է նրանց պատկանող ընկերություններում բաժնետոմսերի արժեքով։
     Աղյուսակում առաջին տեղը կրկին զբաղեցրել է «Նորնիկել» ընկերության սեփականատերերից մեկը՝ Վլադիմիր Պոտանինն, ում կարողությունը 2019 թվականին ավելացել է 8․5 միլիարդ դոլարով՝ հասնելով մինչև 28․2 միլարդ դոլարի: Պոտանինին է պատկանում ընկերության 30%-ը։
     Առաջին հնգյակում են հայտնվել նաև «Լուկօյլի» համասեփականատեր Վագիթ Ալեքփերովը (կարողությունը ավելացել է 6․2 միլիարդ դոլարով՝ կազմելով 22.3 միլիարդ դոլար), «Նովատեկ» ընկերության համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը (կարողությունը ավելացել է 5․2 միլիարդ դոլարով՝ կազմելով 23․8 միլիարդ դոլար), գործարար Գենադի Տիմչենկոն (կարողությունն ավելացել է 4․3 միլիարդ դոլարով՝ կազմելով 18․2 միլիարդ դոլար), ինչպես նաև Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վլադիմիր Լիսինը (կարողությունը ավելացել է 3․5 միլիարդ դոլարով՝ կազմելով 21․3 միլիարդ դոլար): 2019 թվականին 23 ամենահարուստ ռուսաստանցիների միագումար կարողությունն ավելացել է 52․9 միլիարդ դոլարով:

8888 | 0
Facebook