Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հանդուգն փախուստի փորձ՝ դատարանի դահլիճից

18:55, չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ.
Հանդուգն փախուստի փորձ՝ դատարանի դահլիճից

Մոսկվայի Շչերբինսկի դատարանում մեղադրյալը որոշել է փախչել հենց դատարանի նիստերի դահլիճից՝ մեկուսացման խցիկի վերևի հատվածով դուրս գալով ու փորձելով ճողոպրել կախովի առաստաղով:

Դատարանի մամուլի քարտուղարը հայտնել է, որ մեկուսացման խցիկը պատրաստված է բոլոր չափանիշներին համապատասխան, պարզապես մեղադրյալն օգտվել է իր չափազանց նիհար մարմնակազմությունից ու փորձել դուրս գալ:

Փախուստի փորձը կանխելուց հետո մեկուսացման խցիկն ու առաստաղը վերանորոգել են:

29067 | 0
Facebook