Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Amazon-ի օտարերկրյա դուստր ձեռնարկությունները՝ կեղծված արտադրանքի շուկաների ցուցակում․ WSJ

14:40, շաբաթ, 07 դեկտեմբերի, 2019 թ.
Amazon-ի օտարերկրյա դուստր ձեռնարկությունները՝ կեղծված արտադրանքի շուկաների ցուցակում․ WSJ

ԱՄՆ նախագահի աշխատակազմը մտադիր է կեղծված ընկերությունների ցուցակում ներառել Amazon ամերիկյան առցանց ընկերության արտասահմանյան որոշ դուստր ձեռնարկությունների, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Ըստ WSJ-ի՝ համապատասխան ցուցակը տարեկան կազմվում է ԱՄՆ ներկայացուցչի ապարատի կողմից՝ առևտրային բանակցությունների ժամանակ: Այդ ցանկը ներառում է «առևտրային հրապարակներ», որոնց կասկածում են կեղծ, կեղծված պարունակությամբ ապրանքների առևտրուր կատարելու կամ այն խթանելու մեջ»:

Հրապարակման աղբյուրները պնդում են, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմում կան մարդիկ, ովքեր կողմ են այս ցուցակում ներառել Amazon-ի որոշ դուստր ձեռնարկությունների: Միևնույն ժամանակ չի նշվում, թե առցանց վաճառքի ո՞ր ստորաբաժանումները և ո՞ր երկրների մասնաճյուղերը կընդգրկվեն այդ ցուցակում:

6441 | 0
Facebook