Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 հունվարի, 2020 թ.

Իրադարձություններ

Բացահայտվել է 30-ամյա կնոջ դանակահարման դեպքը

19:41, ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.
Բացահայտվել է 30-ամյա կնոջ դանակահարման դեպքը

Դեկտեմբերի 5-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգել են, որ կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիի բնակիչ, 30-ամյա մի կին։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը թարմ հետքերով բացահայտել է հանցագործությունը՝ պարզելով, որ կինը դանակահարվել է իրենց բնակարանում։ Կենցաղային հարցերի շուրջ վեճ էր տեղի ունեցել նրա և մի երիտասարդի միջև, որը հանգուցալուծվել էր կնոջ դանակահարությամբ։ Կումայրիի ոստիկանները Գյումրիի բնակիչ 29-ամյա երիտասարդի հետ բացատրական աշխատանք տարան, ինչի արդյունքում նա ներկայացավ բաժին։ Դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են, դեպքի հանգամանքներն էլ քննությամբ պարզվում։

Բացահայտվել է 30-ամյա կնոջ դանակահարման դեպքը
| | |
4201 | 0
Facebook