Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ազգային ժողովն ընդունեց 2020թ. բյուջեն

12:40, ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ.
Ազգային ժողովն ընդունեց 2020թ. բյուջեն

ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 77 կողմ և 37 դեմ ձայներով: Դեմ քվեարկողները «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն էին, որոնք այդ մասին հայտարարել էին ավելի վաղ:

Բյուջեի նախագծով նախատեսվում է 4.9 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ: Հարկային եկամուտների մասով կանխատեսվում է 1 տրլն 602 մլն դրամի չափ մուտք:

Սպասվում է, որ 2020թ. այս տարվա՝ 21.7 տոկոս ընթացիկ ծախսեր-ՀՆԱ հարաբերակցության փոխարեն կլինի 21.5 տոկոս:

4513 | 0
Facebook