Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ուշագրավ փաստ. ՊԵԿ աշխատակիցը զբաղվում է ավտոմեքենաների ներկրմա՞մբ. «Ժամանակ»

09:25, հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ.
Ուշագրավ փաստ. ՊԵԿ աշխատակիցը զբաղվում է ավտոմեքենաների ներկրմա՞մբ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «ՊԵԿ-ում կատարվող նշանակումները չեն դադարում զարմացնել մեզ։ Վերջերս «Զվարթնոց» օդանավակայանի Փաստաթղթային հսկողության և մուտքերի համակարգման բաժին պետ է նշանակվել Հայկ Մելքոնյանը։ Նրա հայտարարագիրը զննելիս ուշագրավ փաստ արձանագրեցինք։

Հայկ Մելքոնյանը պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է միանգամից 8 ավտոմեքենա, որոնցից 5-ը նույն մակնիշի՝ Nissan wingroad, 2-ը՝ Daewoo nexia և մեկը՝ Mercedes benz: Դատելով ավտոմեքենաների մակնիշներից, դրանց քանակից և այն հանգամանքից, որ դրանք այդքան էլ թանկ մեքենաներ չեն, կարելի է ենթադրել, որ ՊԵԿ աշխատակիցը զբաղված է ավտոմեքենաների ներկրմամբ, ինչն անհամատեղելի է իր զբաղեցրած պաշտոնին»։

Մանրամասները՝ թերթի համարում:

7899 | 0
Facebook