Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ալեքս ընդ հոլդինգ»-ը բազմաֆունկցիոնալ 3 ԿամԱԶ «նվիրել է» քաղաքապետարանին

15:20, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
«Ալեքս ընդ հոլդինգ»-ը բազմաֆունկցիոնալ 3 ԿամԱԶ «նվիրել է» քաղաքապետարանին

Օրեր առաջ Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել էր ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ քաղաքապետարանը գործարար Սամվել Ալեքսանյանից որպես նվեր «ԿԱՄԱԶ» ավտոմեքենաներ է ստացել: Կարապետյանը հայտարարել էր՝ քաղաքապետարանը գաղտնի նվերներ չի ընդունել որևէ մեկից, իսկ Սամվել Ալեքսանյանից և նրա հետ փոխկապակցված ընկերություններից առհասարակ նվեր չի ընդունել։

Քիչ առաջ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նվիրատուների ցանկը:

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի շարք տնտեսվարող կազմակերպություններ և անհատներ, քաղաքային տնտեսության զարգացմանն օժանդակելու նպատակով նվիրատվություններ են արել քաղաքին: Տեղեկացրել ենք նաև, որ քաղաքապետը մտադիր է տարեմուտից առաջ ամփոփել այս նվիրատվությունները և շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնել սոցիալական բարձր պատասխանատըվություն դրսևորած անհատներին ու կազմակերպություններին: Հասկանալի է, որ պարգևատրվածների անունները հանրության սեփականությունն էին դառնալու:

Այնուհանդերձ, հաշվի առնելով վերջին օրերին մամուլի հետաքրքրությունը հարցի շուրջ, և ձգտելով կասեցնել տարատեսակ շահարկումների հոսքը, հրապարակում ենք այն անհատների ու կազմակերպությունների անունները, որոնց հետ այս պահի դրությամբ առկա են գույքի նվիրաբերման պայմանագրեր: Ընդգծում եմ` մի շարք այլ կազմակերպությունների կողմից գույքի (տեխնիկա, բնակմակերես և այլն) նվիրաբերման գործընթացն այս պահին դեռ չի ավարտվել: Մնացած անունները կհրապարակվեն պայմանագրերի ստորագրումից հետո:

Եվս մեկ անգամ նշենք, որ Երևանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտի խթանման սկզբունքը, ինչը միջազգայնորեն տարածված պրակտիկա է: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրավիրում է Հայաստանում կամ արտերկրում բիզնես ծավալող բոլոր հայրենակիցներին՝ մասնակցել Երևանի զարգացմանը:

Եվ այսպես, այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններն են.

1. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան - Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն 2 հատ
     2. «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) - 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 - 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50 – 2 հատ,
     3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, աղբատար ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ,
     4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69 – 3 հատ,
     5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ»:

6051 | 0
Facebook