Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.

Հարցազրույցներ

«Փաստաթղթեր կհրապարակեմ ու մարդիկ կտեսնեն». Դ. Խաժակյան

00:05, հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ.
«Փաստաթղթեր կհրապարակեմ ու մարդիկ կտեսնեն». Դ. Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ Սամվել Ալեքսանյանը մեքենա է նվիրել մայրաքաղաքին։ Տեղեկությունը, սակայն, հերքել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Factor TV-ի եթերում այս թեմայի վերաբերյալ Խաժակյանն ասել է. «Հանրությանը կոչ կանեի առկախել այդ հարցի պատասխանը մինչև իմ կողմից որոշակի փաստաթղթերի հրապարակումը և թղթերով մարդիկ կտեսնեն, որ Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված կազմակերպություն քաղաքապետարանին մեքենա է նվիրել։ Այն, որ քաղաքապետարանը թաքցնում է, իսկ որոշ դրվագներով կեղծ տեղեկատվություն է հրապարակում, փաստում է, որ ամիսներ են անցել գնումներից, բայց իրենք ընդունեցին, որ այո՛, եղել է նվիրատվություն և պատվոգրեր պատրաստեցին իրենց տալու՝ իբր իրենք ոչինչ չեն թաքցնում։ Այն անձինք, ում իրենք անվանարկում էին իբրև օլիգարխ, հիմա իրենց համար դարձել են խոշոր սեփականտերեր, բարերարներ, որոնք պատրաստ են իրենց բիզնեսից 100 հազար դոլարանոց մեքենա նվիրել։ Էդ ճանապարհը վաղուց Հանրապետականը անցել է և տեսել ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

| | |
3299 | 1
Facebook