Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիբանանում ցույցերը շարունակվում են

12:35, չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2019 թ.
Լիբանանում ցույցերը շարունակվում են

Լիբանանում 39-րդ օրն է, ինչ շարունակվում են հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ ցույցերը, որոնք սկսվել էին հոկտեմբերի 17-ին:

Նախօրեին երկրի հարավում գտնվող Սայդա քաղաքում ցուցարարները կազմակերպել են «Հաց ու աղ» ակցիան:
     Բարեփոխումներ պահանջող ցուցարարները Լիբանանի դրոշներով քայլերթ են կազմակերպել և պահանջում էին, որպեսզի նախագահ Միշել Այունը նոր կառավարություն կազմի։
     Նաբատիա քաղաքում անցկացվող ցույցերի ժամանակ ցուցարարները պահանջում են ընտրություններին մասնակցելու տարիքային շեմի իջեցումը։ Նրանք վանկարկել են. «Ժողովուրդը ցանկանում է տապալել կառավարությունը» և «հեղափոխություն»: Ցույցերին մասնակցում է նաև լիբանանցի երաժիշտ Մարսել Խալիֆը:

4794 | 0
Facebook