Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հակոբ Կարապետյանն՝ իր աշխատասենյակում Քոչարյանի գրքի առկայության մասին

23:40, ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.
Հակոբ Կարապետյանն՝ իր աշխատասենյակում Քոչարյանի գրքի առկայության մասին

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքում պտտվում է ստոպ-կադրով արված մի նկար, որտեղ երևում է, որ իմ աշխատասենյակում դրված է Ռ. Քոչարյանի ինքնակենսագրական գիրքը: Եթե հիշում եք, մի խումբ երիտասարդներ էդ գիրքը ինչ-որ ակցիայի ընթացքում տվեցին քաղաքապետին: Այդ օրվանից աշխատասենյակումս մի անկյունում դրված է:

Գիրքը չեմ կարդացել: Չեմ էլ կարծում, որ երբևէ կկարդամ: Ցավոք, հիմա կարդալու ժամանակ շատ քիչ եմ ունենում, եղած ժամանակ էլ ավելի շատ աուդիոգրքեր եմ «կարդում», բայց դրանց թվում Քոչարյանի ինքնակենսագրականը չկա:

Ի դեպ՝ իմ աշխատասենյակի պատերից մեկի վրա մնացել է նաև այն մեխը, որից ժամանակին կախված է եղել Սերժ Սարգսյանի դիմանկարը: Կադրերում լավ փնտրելիս կարելի է դա էլ նշմարել»

7104 | 0
Facebook