Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շնիկը դարձել է համացանցի սիրելին՝ շնորհիվ դնչին աճող պոչի

22:25, հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.
Շնիկը դարձել է համացանցի սիրելին՝ շնորհիվ դնչին աճող պոչի

Միսսուրիի փողոցներում թափառող անտուն շնիկը դարձել է համացանցի սիրելին: Պատճառն այն է, որ նա ունի երկու պոչ, մեկն աճում է իր նորմալ տեղում, մյուսը՝ կենդանու դնչին: Նրան գտել են կամավորները և լուսանկարները հրապարակել համացանցում՝ 10 ամսական շնիկին համաշխարհային հռչակ բերելով: Կամավորները հույս ունեն, որ այս գեղեցիկ արարածը շուտով իր տունը կունենա:

Շնիկին արդեն կոչել են Նարվալ՝ ռունգ ունեցող ծովային կենդանու անունից: Անասնաբույժները նշել են, որ հավելյալ պոչը շնիկին ոչ մի անհանգստություն չի պատճառում և այն չեն հեռացնի, բայց միշտ կհետևեն կենդանու ինքնազգացողությանը:

7502 | 0
Facebook