Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բացահայտվել է դանակահարության դեպքը

19:25, երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ.
Բացահայտվել է դանակահարության դեպքը

Նոյեմբերի 10-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքով ու ներքին արնահոսությամբ հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, թե ինչ հանգամանքներում է տղամարդը վնասվածքն ստացել։ Շուտով հայտնի է դարձել նաև կասկածյալի ինքնությունը։ Կոտայքի ոստիկանները նրան հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ՝ բացատրական աշխատանք են իրականացրել։ Արդյունքում դեպքի հաջորդ օրը Աբովյանի բնակիչ, 29-ամյա երիտասարդը կամավոր ներկայացել է բաժին։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն։բացահայտեցին դանակահարության դեպքը

3597 | 0
Facebook