Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բիլ Գեյթսը զիջել է երկրորդ տեղն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում

11:45, չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ.
Բիլ Գեյթսը զիջել է երկրորդ տեղն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում

«Louis Vuitton Moët Hennessy» ընկերությունների խմբի նախագահ, ֆրանսիացի գործարար Բեռնար Առնոն իր կարողությամբ գերազանցել է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսին: Առնոն զբաղեցրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում երկրորդ տեղը:
     Ըստ Forbes-ի վարկանիշի՝ Բեռնար Առնոն ունի 107 միլիարդ դոլար կարողություն, իսկ Գեյթսը՝ 106,8 միլիարդ դոլար:

Ցուցակը նախկինի պես գլխավորում է ամերիկյան Amazon ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ իր 112,4 միլիարդ դոլար կարողությամբ:

8819 | 0
Facebook