Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պահանջում ենք անհապաղ փակել մետրոյի բոլոր կայարանները». Պետրոս Ղազարյան

17:30, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
«Պահանջում ենք անհապաղ փակել մետրոյի բոլոր կայարանները». Պետրոս Ղազարյան

Հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պահանջում ենք անհապաղ փակել մետրոյի բոլոր կայարանները։ Ինչպես կարող է հայ քրիստոնյան կամավոր մտնել գետնի տակ։ Այդ սատանայական որջերը պետք է վայրկյան առաջ փակվեն։
     Պատահական չէ, որ մետրոյի կայարանները կառուցվել են մարտնչող անաստված կոմունիստների ժամանակ։ Առավել ևս պատահական չէ, որ վերջին կայարանը ցանկանում են բացել այս ապազգային իշխանությունները։
     Մեր ազգային իշխանությունը մետրոյի փողերը կրում տանում էր տուն։ Որովհետև ընտանիքը սրբություն է։ Կորչի Գետնիտակ Սատանան Մշտնջենական ԿԳՍՄ կոմիտե»:

72785 | 4
Facebook