Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքում բողոքների ֆոնին ինտերնետն անջատել են

16:50, երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2019 թ.
Իրաքում բողոքների ֆոնին ինտերնետն անջատել են

Բաղդադը և Իրաքի տարածքի մեծամասնությունն ամբողջությամբ կտրված է ինտերնետից՝ երկրում սրված անկարգությունների պատճառով: Այս մասին հայտնել է NetBlocks միջազգային հասարակական կազմակերպությունը:

Կազմակերպության տվյալներով՝ համաշխարհային ցանցից մեկուսացվել են Բաղդադի, Բասրայի, Քերբելայի ու այլ քաղաքների տասնյակ միլիոնավոր բնակիչներ: Նշվում է, որ ինտերնետի անջատումն ամենախոշորն է Իրաքում սկսված ցույցերի ընթացքում: Սահմանափակումները չեն ազդել երկրի հյուսիսում քրդերով բնակեցված շրջանների վրա:

6668 | 0
Facebook