Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցի վկան պատմել է սղագրության մեջ բացակայող հատվածների մասին

15:15, չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2019 թ.
Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցի վկան պատմել է սղագրության մեջ բացակայող հատվածների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հուլիսյան հեռախոսազրույցի սղագրության մեջ, որը Սպիտակ տան կողմից հրապարակվել է, բացակայում են առանձին բառեր և արտահայտություններ: Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի երեք հանձնաժողովների առջև վկայությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության խորհրդի և Ուկրաինայի հարցերով Սպիտակ տան գլխավոր փորձագետ Ալեքսանդր Վինդմանը, հայտնում է The New York Times-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ Վինդմանը ցուցմունք է տվել շուրջ 11 ժամ՝ պատասխանելով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների, հատուկ հետախուզական հանձնաժողովի և Ներկայացուցիչների պալատի վերահսկողության և կառավարման բարեփոխումների հարցերով հանձնաժողովի հարցերին:

Օրինակ, ինչպես հիշում է Վինդմանը, հեռացվել է Զելենսկու կողմից հնչեցված Burisma գազային ընկերության անվանումը, որի խորհրդի կազմում 2014-ից ընդգրկել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Բայդենի որդին: Փաստաթղթում բացակայում է այն մասը, երբ Ջո Բայդենը խորհուրդ է տալիս Թրամփին Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին ազատել զբաղեցրած պաշտոնից:

6338 | 0
Facebook