Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կառավարության հակագրոհի հետևանքով ոչնչացվել են տասնյակ թալիբ գրոհայիններ

17:30, կիրակի, 27 հոկտեմբերի, 2019 թ.
Կառավարության հակագրոհի հետևանքով ոչնչացվել են տասնյակ թալիբ գրոհայիններ

Աֆղանստանում «Թալիբան» ահաբեկչական խմբավորման վրա հակահարձակման հետևանքով այս գիշեր սպանվել է 53 թալիբ գրոհային, հայտնում է Interfax-ը:

Նշենք, որ շաբաթ օրը ծայրահեղական գրոհայինները Փաշթուն Կոթ շրջանի տարածքից խոշոր հարձակում են գործել Մայմանի շրջանի Գադոի Կալա և Հվաջա Նոմուսո բնակելի տարածքների վրա:

Հակահարձակման ժամանակ, որին ներգրավվել է ավիացիան և հրետանին, ոչնչացվել են նաև կարևոր դեր ունեցող թալիբան հրամանատարներ: Սպանված գրոհայինների մարմինները դեռ մարտի դաշտում են, նրանց ինքնությունը պարզվում է:

Ըստ աֆղանական 209-րդ կորպուսի մամուլի քարտուղարի՝ աֆղանական կողմը ունի 4 վիրավոր, խաղաղ բնակչության շրջանում զոհեր չան:

4907 | 0
Facebook