Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ալավերդու կարի արտադրամասն ակտիվորեն նախապատրաստվում է գործարկմանը». Արեն Մկրտչյան

01:05, շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.
«Ալավերդու կարի արտադրամասն ակտիվորեն նախապատրաստվում է գործարկմանը». Արեն Մկրտչյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Ալավերդու «Կոտտոնի» կարի արտադրամասն ակտիվորեն նախապատրաստվում է գործարկմանը։

Ընկերության հիմնադիր Կարեն Դասոյանի հետ կառավարությունում ու էկոնոմիկայի նախարարությունում ունեցած հանդիպումների ընթացքում քննարկված հարկային արտոնությունների հարցը թևակոխել է գործնական փուլ։

Հիշեցնեմ՝ պրն Դասոյանը նշեց, որ հարկային արտոնություններն ընկերության համար կբացեն նոր հորիզոններ և հնարավորություն կտան նախատեսվող 250 աշխատատեղի թիվը հասցնել 400-ի»:

3876 | 0
Facebook