Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վարչապետի պատասխանն ավելի շատ արդարացման էր նման». Վահագն Ավագյան

21:25, ուրբաթ, 11 հոկտեմբերի, 2019 թ.
«Վարչապետի պատասխանն ավելի շատ արդարացման էր նման». Վահագն Ավագյան

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանին լրացնեմ. Գարեգին Նժդեհը ոչ թե թուրքերի հարձակմանն է դիմադրել, այլ թուրք-բոլշևիկյան հարձակմանը: Վարչապետի պատասխանը ԱՊՀ համաժողովին թեև պետք է դիվանագիտական լիներ, այնուամենայնիվ ավելի շատ արդարացման էր նման, այնինչ Գարեգին Նժդեհը հայոց պատմության վերջին հազարամյակի ամենալուսավոր ռազմաքաղաքական գործիչն է և իր կերպարով, իր աշխարհփիլիսոփայությամբ, իր ժառանգությամբ հայկական պետականության մեծագույն լիցքն է եղել:

Նժդեհին հրեշացնելու փորձերը մեր կողմից պետք է արժանանան հնարավոր ամենակոշտ արձագանքի թե՛ ներսում, թե՛ առավել ևս դրսում»:

6151 | 3
Facebook