Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը սպառնացել է Եվրոմիությանը

16:45, հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ.
Էրդողանը սպառնացել է Եվրոմիությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Եվրոմիության երկրներին բացել սահմանները սիրիացի փախստականների համար այն բանից հետո, երբ եվրոպական առաջնորդները քննադատեցին Թուրքիային՝ Սիրիայում ռազմական գործողությունների համար, հայտնում է РИА Новости գործակալությունը: Ըստ Էրդողանի՝ ներկա պահին Թուրքիայիում գտնվում է 3,5 միլիոն սիրիացի փախստական։
     «ԵՄ, վերջապես ուշքի եկե՛ք: Եթե ասում եք, որ այս գործողությունը մեր կողմից օկուպացիա է, մենք փախստականների համար կբացենք սահմանային դռները»,- հայտարարել է Էրդողանը:

9832 | 0
Facebook