Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եվրոմիությունը կդադարի վճարել Թուրքիային». Ժան-Կլոդ Յունկեր

14:30, հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ.
«Եվրոմիությունը կդադարի վճարել Թուրքիային». Ժան-Կլոդ Յունկեր

ԵՄ հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հոկտեմբերի 9-ին հայտարարել է, որ ԵՄ-ը չի վճարելու Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում փախստականների համար «անվտանգության գոտի» ստեղծելու ծրագիրը, հայտնում է Regnum գործակալությունը։
     Միևնույն ժամանակ, Յունկերը կոչ է արել Թուրքիային դադարեցնել Սիրիայի տարածքում ռազմական գործողությունները:

«Թուրքիան Սիրիայի հետ սահմանին ունի անվտանգության խնդիր: Այնուամենայնիվ, ես Թուրքիային և մյուս դերակատարներին կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել գործողությունները: Այս ռազմական գործողությունները չեն հանգեցնի լավ արդյունքի»,- հայտնել է Յունկերը:

Հիշեցնենք, որ ԵՄ-ը ֆինանսական օգնություն է ցուցաբերում Թուրքիային՝ Սիրիայից և Մերձավոր Արևելքից փախստականների ծրագրիհամար:

7565 | 0
Facebook