Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռազմիʹկ, դու իմ համեստ ու հեզ կերպարը շփոթեցիր անգետի հետ, բայց մոռացար, որ ես հայ մայր եմ». Հ. Խաչատրյան

21:40, երկուշաբթի, 07 հոկտեմբերի, 2019 թ.
«Ռազմիʹկ, դու իմ համեստ ու հեզ կերպարը շփոթեցիր անգետի հետ, բայց մոռացար, որ ես հայ մայր եմ». Հ. Խաչատրյան

«Հանրապետական ծննդատանը» երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աստված ինձ նոր կյանք պարգևեց՝ չնահանջելու և պայքարը մինչև վերջ տանելու համար:

Նախնական ախտորոշմամբ՝ Հանրապետական ծննդատնում ստացած հորմոնալ դեղերի ֆոնի վրա ձախ ոտքիս հատվածում երակային խցանում է առաջացել և բարձրանալով թոքեր թոքաբորբի ախտանշաններ է հայտնաբերվել։ Փառք Աստծո, սրտիս չի հասել։ Փառք Աստծո ողջ և առողջ եմ։
     Գտնվում եմ Առողջապահության նախարարի հսկողության ներքո։

Ռազմիʹկ, դու իմ համեստ ու հեզ կերպարը շփոթեցիր անգետի հետ, բայց մոռացար, որ ես ՀԱՅ ՄԱՅՐ եմ, ով իր երեխայի համար պատրաստ է ամեն ինչի։ Դու այնքան անգրագետ ես, որ նույնիսկ հաշվի չառար այն հանգամանքը, որ Հայուհու գենը 8000 տարվա մեջ փոփոխության չի ենթարկվել։ Դու հաշվի չառար, որ Հայ Մայրերն են դիրքեր բարձրացել ու ապահովել իրենց և ապագա սերունդների անվտանգությունը։ Դու հաշվի չառար, որ հայկական առասպելներում միշտ գտնվում է մի գերբնական ոգի, ով կտրում է դևի գլուխը։

Սրիկաʹ, քո վերջը եկել է, հաշվիր ժամերդ ...
     Դու քո վիրուսակիր հանցակիցների հետ փտելու ես բանտում։
     Տականք»:

20483 | 1
Facebook