Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀԴԲ-ն Facebook-ում նյութեր է տեղադրում՝ ռուսներին հավաքագրելու համար․ CNN

16:10, հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ.
ՀԴԲ-ն Facebook-ում նյութեր է տեղադրում՝ ռուսներին հավաքագրելու համար․ CNN

Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Facebook սոցիալական ցանցում նյութեր է տեղադրում՝ Վաշինգթոնի տարածքում բնակվող ռուսներին հավաքագրելու համար, հաղորդում է CNN-ը:

Ըստ լրատվամիջոցի, ՀԴԲ-ից ստացված նյութերը կարող են «ուղղված լինել Ռուսաստանի հետախուզության գործակալներին, նրանց վերահավաքագրմանը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կարող են տեղեկություններ ունենալ նրանց գործունեության մասին»: Հրապարակումները հայտնվում են որպես թիրախավորված գովազդ՝ Վաշինգթոնում և քաղաքի արվարձաններում գտնվող օգտատերերի լրատվական հոսքերում:

CNN-ի կողմից որպես ապացույց բերված է մի լուսանկար, որում պատկերված է մի ընտանիք և որտեղ ռուսերեն գրված է․ «Հանուն ձեր ապագայի, հանուն ձեր ընտանիքի ապագայի: ՀԴԲ-ն սպառնալիքների դեմ պայքարի ամենաարժեքավոր տեղեկատվությունը ստանում է հասարակության անդամների կողմից տրամադրած տեղեկության միջոցով, եթե ունեք տեղեկություններ, որոնք կարող են օգնել ՀԴԲ-ին, այցելե՛ք մեզ»:
     CNN-ի փոխանցմամբ՝ առնվազն երեք նման նյութ արդեն տեղադրվել է սոցիալական ցանցում:

4885 | 0
Facebook