Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՏԻՄ ընտրություններին քվեարկության մասնակիցների թիվը՝ ժամը 17:00-ի դրությամբ

19:15, կիրակի, 29 սեպտեմբերի, 2019 թ.
ՏԻՄ ընտրություններին քվեարկության մասնակիցների թիվը՝ ժամը 17:00-ի դրությամբ

Այսօր 19 համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քվեարկության մասնակցության թիվը 17:00-ի դրությամբ կազմել է 39.20 տոկոս, ընտրության իրավունք ունեցող 44339 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 17379 ընտրող։

Արևաբույր համայնքում քվեարկության իրավունք ունեցող 952 քաղաքացիներից 17.00-ի դրությամբ քվեարկել է 483 ընտրող (50.74 տոկոս)։

Մրգանուշում քվեարկության իրավունք ունեցող 916 քաղաքացիներից քվեարկել է 513 ընտրող (56.00 տոկոս)։

Արտաշատում քվեարկության իրավունք ունեցող 21715 քաղաքացիներից քվեարկել է 7121 ընտրող (32.79 տոկոս)։

Փարաքարում 6852 ընտրողներից քվեարկել է 2278-ը (33.25 տոկոս)։

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում քվեարկության իրավունք ունեցող 1530 քաղաքացիներից քվեարկել է 741 ընտրող (48.43 տոկոս)։

Զարթոնքում քվեարկության իրավունք ունեցող 1586 քաղաքացիներից քվեարկել է 932 ընտրող (58.76 տոկոս)։

Տանձուտում քվեարկության իրավունք ունեցող 1551 քաղաքացիներից քվեարկել է 807 ընտրող (52.03 տոկոս)։

Նոր Կեսարիայում քվեարկության իրավունք ունեցող 1200 քաղաքացիներից քվեարկել է 654 ընտրող (54.50 տոկոս)։

Ղազարավանում քվեարկության իրավունք ունեցող 410 քաղաքացիներից քվեարկել է 239 ընտրող (58.29 տոկոս)։

Շղարշիկում քվեարկության իրավունք ունեցող 403 քաղաքացիներից քվեարկել է 73 ընտրող (18.11 տոկոս)։

Գեղարքունիքում 1397 ընտրողից 628-ն են մասնակցել քվեարկությանը (44.95 տոկոս)։

Լճափում 878 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472-ը (53.76 տոկոս)։

Վանեվանում 261 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 193-ը (73.95 տոկոս)։

Լուսաղբյուրում 805 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 281-ը (34.91 տոկոս)։

Լոռու մարզի Եղեգնուտ համայնքում 647 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 301-ը (46.52 տոկոս)։

Չկալով համայնքում 134 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 71-ը (52.99 տոկոս)։

Գետափում 668 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 381-ը (57.04 տոկոս)։

Սարիգյուղում 993 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 377 -ը (37.97 տոկոս)։

Խաշթառակում 1441 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 834-ը կամ ընտրողների 57.88 տոկոսը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

2746 | 0
Facebook