Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ը Ավստրալիայում լայքը թաքցնելու գործառույթ է փորձարկում

22:25, ուրբաթ, 27 սեպտեմբերի, 2019 թ.
Facebook-ը Ավստրալիայում լայքը թաքցնելու գործառույթ է փորձարկում

Facebook-ը հայտարարել է, որ Ավստրալիայում սկսել է փորձարկել հավանումների մասին տեղեկությունները թաքցնելու գործառույթը։ Այն կվերաբերվի օգտատերերի գրառումներին, տեսանյութերի դիտումների քանակին և այլ տեսակ տեղեկություններին, գրում է The New York Times-ը:

Արդյունքների հիման վրա ընկերությունը կկատարի հարցումներ՝ պարզելու, թե արդյոք սոցիալական ցանցի օգտատերերի համար ավելի հաճելի է այս գործառույթը, թե ոչ։ Այս մասին հայտնել է Facebook ընկերության խոսնակ Ջիմմի Ռայիմոն: Ըստ նրա, ընկերությունը ձգտում է, որպեսզի սոցիալական ցանցի օգտատերերը իրենց ազատ զգան ինքնարտահայտվելու հարցում:

6646 | 0
Facebook