Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը մտադիր է արգելել ամերիկյան գրին-քարտերը

16:15, չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2019 թ.
Ռուսաստանը մտադիր է արգելել ամերիկյան գրին-քարտերը

Ռուսաստանը կարող է արգելել ամերիկյան «գրին-քարտ» վիճակախաղի անցկացումը: Նման քայլը կարող է պատասխան լինել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու մեկնող Ռուսաստանի պատվիրակության անդամներին ԱՄՆ մուտք գործելու թույլտվություն չտալու որոշմումը, հայտնում է «Известия» պարբերականը՝ վկայակոչելով Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հայտարարությունը:

Ըստ Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպանի՝ Ռուսաստանը չպետք է անպատասխան թողնի ամերիկյան կողմի նման քայլը: Պատասխան քայլերից մեկը, նշել է Չեպանը, կարող է լինել ՌԴ քաղաքացիների համար գրին-քարտերի վիճակախաղի չեղարկումը։

5094 | 0
Facebook