Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Անկախության տոնի առթիվ քաղաքական վերնախավն այցելել է «Եռաբլուր»

10:30, շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.
Անկախության տոնի առթիվ քաղաքական վերնախավն այցելել է «Եռաբլուր»

Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի առթիվ այսօր ՀՀ քաղաքական վերնախավն այցելել է «Եռաբլուր» պանթեոն, որտեղ հարգանքի տուրք է մատուցել անկախության համար զոհվածների հիշատակին։

«Եռաբլուր» են այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը, գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, կառավարության այլ անդամներ ու պատգամավորներ:

Նրանք ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

5215 | 0
Facebook