Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շոտլանդիան մտադիր է Brexit-ի դեպքում դառնալ ԵՄ անդամ

15:50, հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.
Շոտլանդիան մտադիր է Brexit-ի դեպքում դառնալ ԵՄ անդամ

Շոտլանդիան մտադիր է Brexit-ի դեպքում մնալ Եվրամիության կազմում, այս մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Շոտլանդիայի կառավարության առաջին նախարար Նիկոլա Սթարջընը:
     Նա հույս է հայտնել, որ Բրիտանիան չի լքի ԵՄ-ն՝ նշելով, որ եթե դա տեղի ունենա, ապա Շոտլանդիան «պետք է կարողանա դառնալ ԵՄ անկախ անդամ, որպեսզի մենք, որպես եվրոպական ընտանիքի անդամ, կարողանանք պաշտպանել մեր դիրքն ու մեր շահերը»:
     «Կա ռիսկ, համաձայն որի Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից առանց համաձայնության կնքման, մենք շարունակելու ենք կոշտ Brexit-ը հաղթահարելու փորձերը, մասնավորապես, անհրաժեշտ կլինի հասնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի ելքի երկարաձգմանը»,-հավելել է քաղաքական գործիչը:
     Նա նաև պաշտպանել է Շոտլանդիայում երկրորդ հանրաքվեի անցկացման հնարավորությունը:
     Հիշեցնենք՝ 2014 թվականին անցկացված հանրաքվեի ժամանակ շոտլանդացիների 55%-ը դեմ էր անկախությանը:

3454 | 0
Facebook