Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արթուր Ալեքսանյանը հաղթեց, Կարեն Ասլանյանը պարտվեց

12:20, կիրակի, 15 սեպտեմբերի, 2019 թ.
Արթուր Ալեքսանյանը հաղթեց, Կարեն Ասլանյանը պարտվեց

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի «Բարիս արենա» մարզադահլիճում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Պայքարի մեջ եմ մտել նաև հայ ըմբիշները։

97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը 1/16 եզրափակչում 10։0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցչին։

Հիշեցնենք՝ Արթուրը պայքարն սկսեց 1/32 եզրափակչից՝ 5։0 հաշվով հաղթելով Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկին։

Մեր մյուս ներկայացուցիչ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակչում 3:6 հաշվով պարտվեց եգիպտացի մրցակցին։ Հիշեցնենք, նա մեկնարկեց 1/16 եզրափակչից՝ 10:1 հաշվով ժամանակից շուտ հաղթելով տաջիկ Ախմեդովն։

3618 | 0
Facebook