Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են աշխարհի առաջնությունում հայ ըմբիշների մրցակիցները

14:55, շաբաթ, 14 սեպտեմբերի, 2019 թ.
Հայտնի են աշխարհի առաջնությունում հայ ըմբիշների մրցակիցները

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 67 կգ, 87 կգ և 97 կգ քաշային ըմբիշներն իմացան իրենց առաջին մրցակիցներին։

Սեպտեմբերի 15-ին մեդալների և Տոկիո-2020-ի ուղեգրերի համար պայքարի մեջ կմտնի 3 հայ ըմբիշ։

67 կգ քաշային Կարեն Ասլանյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի տաջիկ Ախմեդովը։

87 կգ քաշային Արթուր Շահինյանը պայքարը կսկսի 1/32 եզրափակչից։ Մրցակիցը կուբացի Գրեգորիչն է։

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ևս պայքարը կսկսի 1/32-ից, որտեղ կմրցի բելառուս Հրաբովիկի հետ։

Հիշեցնենք, որ այսօր կիսաեզրափակչում հանդես կգա 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը։ Նա ուժերը կչափի աշխարհի գործող չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանի հետ։

2783 | 0
Facebook